ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջապես հայտնի է հայազգի գործարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը վերջապես ներկայացրել է ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ 2018 թվականի պաշտոնական հայտարարագիրը: Ըստ այդմ` Սարկիսովը շարժական եւ անշարժ գույք չունի: Համենայնդեպս, այդպես նշված է նրա պաշտոնական հայտարարագրում:

Սարկիսովի դրամական միջոցները կազմում են 26 հազար դոլար, 39 հազար եվրո եւ 14 մլն 802 հազար ռուսական ռուբլի: Եկամտի մասին հյուպատոսի հայտարարագրում որեւէ տվյալ ներկայացված չէ:

Ի դեպ, նրա հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին հայտարարագրերը եւս բացակայում են: Ուշադրություն, խոսքը հայազգի գործարար Սարկիսովի մասին է, որի ընտանիքը ընդգրկված է Ռուսաստանի ամենահարուստների ցանկում:

Լրատվամիջոցների տեղեկություններով` նա 750 մլն դոլար կարողություն ունի: Բայց դատելով հայտարարագրից` Սարկիսովի գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ էր հարուցել հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի նկատմամբ` հայտարարագիր չներկայացնելու համար:




Լրահոս