Հերթական «հարուստ» միջոցառումը. Տավուշի մարզպետի շռայլ ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել է ՀՀ պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին 550 հազար 800դրամ ուղղել «Մշակութային ստուգատես» միջոցառման կազմակերպմանը: Մարզպետը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին հանձնարարել է «Մշակութային ստուգատես» միջոցառումը կազմակերպել Տավուշի մարզպետի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Մարզպետն այդ որոշման հսկողությունը դրել է մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը Մանե Ղազումյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցառում է «Մշակութային ստուգատեսը», ինչ է նախատեսվում դրա ընթացքում, երբ է այն կայանալու: Վարչության պետի պաշտոնակատարն ասաց, որ այն կայանալու է մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ, միջոցառման ծրագիրը դեռ հաստատված չէ, միջոցառման օրը որոշված չէ, այն կկայանա մինչեւ Ամանոր:

Պետական բյուջեից մեծ գումարներ են ուղղվում մարզերում մշակութային միջոցառումների անցկացմանը , մինչդեռ մարզերում, հատկապես` սահմանամերձ Տավուշի մարզում, շատ ընտանիքներ բուժվելու, սոցիալական այլ կարիքների համար պետական բյուջեից դրամական աջակցության խիստ կարիք ունեն:

Հավելենք, որ 2018թ. նոյեմբերի 2-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշել է «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 540 հազար դրամ ուղղել «Աշնան գունեղ մեղեդիներ» միջոցառման կազմակերպմանը:




Լրահոս