Մեղրիի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի
տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50
մետր:

Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը
փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների
վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները
կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am,
ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող
(010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս