Ոստիկանությունը` ընդդեմ Արկադի Համբարձումյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ այս անգամ էլ դատական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ստիպել «Սլավմեդ» բժշկական կենտրոնին վճարել 2 միլիոն 700 հազար դրամ: Չի բացառվում, որ այս գումարը գոյացել է այն ծառայությունից, որն իրականացրել է ոստիկանության պահպանությունը: Բանն այն է, որ ոստիկանությունը պահպանություն է իրականացրել ԲԿ-ում:

Ու ենթադրվում է՝ ծառայության դիմաց հիվանդանոցի տնօրինությունը չի կատարել համապատասխան վճարումը, եւ հիմա ոստիկանությունը փորձում է գումարները ստանալ դատական ճանապարհով:




Լրահոս