Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ մոտեցումը. ինչպես կշնորհավորի Ամանորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրապարակից հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում: Մեկնաբանության համար դիմեցինք վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանին: Վերջինս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը` նշելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

«Քննարկվում է տեղը, վիճակը, ձեւը, տեխնիկական հարցերը: Այսինքն` ամեն բան դեռ քննարկման փուլում է»,- ասաց Արման Եղոյանը:




Լրահոս