Չնայած «Իմ քայլը» դաշինքի ներսում քննարկումներն արդեն մոտենում են ավարտին, եւ հայտնի են նոր խորհրդարանի գրեթե 90 տոկոսի կազմն ու զբաղեցրած պաշտոնները, սակայն չի բացառվում, որ մինչ առաջին նիստի օրը մեկ-երկու փոփոխություններ լինեն: Ըստ այդմ, չի բացառվում, որ ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովի թվաքանակը փոխվի, այլեւ անվանումները:
Օրինակ` Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անվանման մեջ մտադրություն կա ավելացնել նաեւ «սփյուռք» բառը: Սա նման կլինի նոր ձեւավորվող համանուն նախարարությանը, որը կղեկավարի Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահն էլ արդեն հայտնի է, որ լինելու է Մխիթար Հայրապետյանը:
Չնայած Հովհաննես Իգիթյանին ի սկզբանե որոշված էր առաջադրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հիմա նրան տեսնում են մեկ այլ տեղ: Ամենայն հավանականությամբ, նա կլինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը, քանի որ այս ասպարեզում նա դաշինքի պատգամավորներից միակն է, որ փորձ ունի եւ, ընդհանրապես, ակտիվ շփումների մեջ է եվրոպացի պատգամավորների ու պաշտոնյաների հետ: