Վարորդները կրկին բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել իջեւանցի վարորդները` դժգոհելով Իջեւանում եւ Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններում գազի սակագնից: Նրանց ներկայացմամբ` ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 210 դրամ է, մինչդեռ Սեւանի տարածաշրջանում` 190 դրամ:

Իջեւանցի վարորդներն ասում են, որ իրենց ավտոմեքենաները Իջեւանում ավելի թանկ վճարելուց հետո մեքենան ավելի քիչ հեռավորության վազք է կատարում, քան Սեւանում լիցքավորելուց հետո: Խնդիրը վաղուց է առկա, սակայն իրավասու մարմինները, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեն այդ ոլորտի նկատմամբ, անգործության են մատնված:




Լրահոս