ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր տոնածառի լույսերը միացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում այսօր` դեկտեմբերի 21-ին, վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:

Ինչպես հայտնի է` այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ արթահերթ նիստում ավագանու որոշմամբ Երևան համայնքին է նվիրաբերվել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 032 000 (ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով: Ի դեպ, որոշման մեջ նշված գումարից հաշվանցվելու է ավելացված արժեքի հարկը: Փաստացի, տոնածառը՝ լուսաշղթաներով, խաղալիքներով ու մոնտաժման աշխատանքներով հանդերձ, համայնքին արժեցել է 70, 810 հազար դրամ:

Մանրամասն` տեսանյութում:




Լրահոս