Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ. Դիանա Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշմանը:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը և կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին:

Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը և վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»:

Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, և ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը:




Լրահոս