«Լուսավոր Հայաստան»-ի քայլերը, եթե «Իմ քայլը» չսատարի նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրելու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանին։ Իր հերթին խորհրդարանում մյուս ընդդիմադիր ուժը` «Բարգավաճ Հայաստանը» եւս իր թեկնածուն է ունենալու այդ պաշտոնում: Ու այս պարագայում վերջնական խոսքը լինելու է իշխող «Իմ քայլը» խմբակցությանը:

ԱԺ փոխնախագահներն ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ու հիմա կարեւոր է, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես կքվեարկի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխանությունները հակված են սատարելու ԲՀԿ թեկնածուին, քանի որ այն խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժն է, հետեւաբար, արդարացի է այդկերպ վարվելը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՀԿ խոսնակ Անի Սամսոնյանը հարցին, թե որ կուսակցությանը կսատարի «Իմ քայլը» դաշինքը, եւ եթե սատարի ԲՀԿ-ին, որն է լինելու ԼՀԿ հաջորդ քայլը, պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ում կսատարի։ Կարծում եմ` նպատակահարմար է հարցնել «Իմ քայլը» դաշինքին։ Չսատարելու դեպքում կշարունակենք իրագործել մեր օրակարգը»,-մեզ հետ զրույցում ասաց նա։




Լրահոս