ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում գազի սակագինը կախված է Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի՞ց. ինչ որոշում կկայացվի այս շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպումից հետո թերեւս վերջնականապես կտրվի հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկի պատասխանը` գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ: Բանն այն է, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվում է պայմանագրի ժամկետը, ըստ որի` գազի սակագինը սահմանին հազար խմ դիմաց սահմանվել է 150 դոլար:

Նշենք, որ 2013 թվականին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմամբ եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգի համաձայն` 2013 թվականից հենց ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման նույնպես կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Եվ հետաքրքիր է, որ ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, եւ նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս