
Մի շարք համայնքներ հերթով որոշումներ են կայացնում իրենց համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել ջերմուկցիների` դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ կոլկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Նշենք, որ ավելի քան 5 ամիս է՝ Ջերմուկի բնակիչները բնապահպանների հետ փակ են պահում դեպի Ամուլսար լեռ տանող ճանապարհը` խոչընդոտելով «Լիդիան Արմենիա» ընկերության շինարարական աշխատանքների իրականացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս Նոյեմբերյանի համայնքի ավագանին էր որոշում կայացրել համայնքի տարածքում երկրաբանական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքները արգելելու մասին: