«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։ Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում, նաև ընկերության կողմից հանձնել են տոնական նվերներ։ Այդ երաժշտական ներկայացումներին մասնակցել են «Գեոպրոմայնինգ»-ի հայաստանյան ընկերությունների աշխատողների երեխաները՝ նշելով նոր տարին Ձմեռ պապի հետ և նրանց նվերներ մատուցելով։
Ընդհանուր առմամբ ընկերությունը ամանորյա նվերներ հատկացրեց նշված մարզերի 2000-ից ավելի երեխաների։
Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։ Հայաստանում «Գեոպրոմայնինգ»-ին պատկանում են երկու ձեռնարկություններ՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» և «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու ձուլման գործարանը։ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, գերազանցում են 505մլն․ԱՄՆ դոլարը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։