ՖՈՏՈ․ Ինչպես գեղեցիկ զարդարել ամանորյա տոնական սեղանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղեցիկ սեղան պատրաստելու համար մեծ ջանքեր ու երևակայություն անհրաժեշտ չէ։

Եթե ցանկանում եք տպավորել ձեր մտերիմներին ու ընկերներին ձեր սեղանի յուրօրինակ գեղեցիկ զարդարանքով, կարող եք կիրառել առաջարկվող մի քանի գաղափարներ։

Ավանդական կարմիր-կանաչ գույները կարելի է փոխարինել ոսկեգույն ու արծաթագույն աքսեսուարներով, ինչպիսիք են մոմերը, սեղանի սփռոցը, փոքր դեկորատիվ շեշտադրումները։

Սեղանի զարդարման համար կարևոր են մոմերի և ծաղիկների առկայությունը, որն արդեն իսկ ջերմ մթնոլորտ է ստեղծում։ Անգամ սեղանի վրա ցրված կարմիր վարդերը կամ թփերը սեղանին յուրահատուկ տեսք են տալիս։

Առաջին հերթին պետք է ընտրել 2 կամ առավելագույնը 3 գույն, ապա այդ գույների ներքո ամբողջացրեք սեղանի զարդարանքի համար անհրաժեշտ տարրերը։ Ընտրեք սեղանի սփռոցի, անձեռոցիկների գույնը։ Մոմերի մեկ մեծ զարդարանքը կարելի է դնել սեղանի մեջտեղում կամ սեղանի տարբեր հատվածներում տեղադրել առանձին մոմեր։

Սեղանի զարդարանքին յուրօրինակ տեսք են տալիս նաև փոքրիկ շեշտադրումները, ինչպիսիք են անձեռոցիկների համար նախատեսված պարագաները, սեղանի վրա դրված բնական տոնածառի փոքրիկ ճյուղերը, ինչու չէ նան տոնածառի փոքրիկ խաղալիքներ, որոնք կհամապատասխանեն սեղանի ամբողջական զարդարանքի գույների հետ։

Պահպանեք սեղանի զարդարման ժամանակ հավասարակշռությունը և զվարճացեք։




Լրահոս