Նախկին ավանդույթների շարունակումը կարող է կործանարար լինել ձեր համար․ Վալերիյ Օսիպյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Վալերիյ Օսիպյան՝ ՀՀ ոստիկանապետ (շուն)– Անցնող տարին իրապես ձերն էր: Նախորդ տարիներից պատուհասած վտանգները, համակարգին հրաժեշտ տալու փորձերը, պատանդառության տխուր հիշողություններն այլեւս անցյալում են: Փողոցում ծառայություն իրականացնելով դուք վաստակեցիք այսօրվա կարգավիճակը, որի համար պետք է շնորհակալություն հայտնեք ձեր ճակատագրին: Մարդիկ, որոնք ձեզ հրահանգներ էին տալիս, սկսեցին խնդրելով խոսել: Սա շան տարում ծնվածների համար միակ ձեռքբերումը չէր:

Ազդեցության օրեցօր մեծացումը չխանգարեց հանրային ընկալման մեջ լինել բացառիկներից: Բայց աստղերը հուշում են լինել ավելի խիստ, զգոն եւ պահանջկոտ: Նախկին ավանդույթների շարունակումը կարող է կործանարար լինել ձեր եւ ձեր ընտանիքի համար: Աշխատեք սահմանափակել ձեր շփումները՝ ընկերություն հաստատելով բացառապես ՀՀ օրենսդրության հետ: Սա է ճշմարիտ ճանապարհը: Ենթականերին լսելիս թերահավատություն դրսեւորեք բոլոր դեպքերում: Ընտանեկան ջերմությունը կշարունակի տնօրինել հարկի ներքո:




Լրահոս