Ահազանգ․ ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին, ժամը 12:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Մ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 08:34-ին ա«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում՝ ազգային ագրարային համալսարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ն. Ս.) և «Opel» մակնիշի (վարորդը` Ա. Ս.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 1-ին, ժամը 04:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձոր մարզի Թառաթումբ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Բ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 03:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ Գնդեվազ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա.) արգելափակվել է Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ դեպի ջրվեժ տանող ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan X-terra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1990 թ.) արգելափակվել է Չարենցի փողոցում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատարը արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորայք-Սպանդարյան հատվածի 12-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ձյան մեջ, ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի անանցանելի:

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս