Տիեզերքը կօգնի ձեզ անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել․ Կարեն Կարապետյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Կարեն Կարապետյան՝ ՀՀ նախկին վարչապետ- (կատու)– Ձիու վրա էիք շան տարում: Ամեն ինչ գնում էր գծագրված սցենարով, եթե մի քանի երիտասարդ չորոշեին ուղղակի քայլել: Տարվա կեսից կտրուկ փոխվեց ձեր կյանքը եւ անգամ մեծ եղբայր երկրի ամենամեծ եղբոր զանգը չօգնեց իրավիճակը շտկել՝ հօգուտ ձեզ: Սուտը մաշեց ամեն ինչ: 2019 թ. կփոխեք ձեր ճակատագիրը եւ կմաքրեք ձեր կարման. ցուցակագրմամբ ինչ որ տեղ մտնելիս թերեւս չէիք մտածում, որ նույնքան ցուցակագրված էլ դուրս կգաք:

Տիեզերքը կօգնի ձեզ նաեւ անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել: Տարվա սկիզբը հաջող կլինի: 2019 թ. վերջին իրավիճակը կվատթարանա եւ ձեզ չի հաջողվի ամբողջությամբ հանգստանալ: Աշխատեք՝ նոր իմիջով, նոր թափով գործելու կարողությունը վերագտնել: Դա ձեզ կհաջողվի քրտնաջան աշխատանքով միայն:




Լրահոս