Time-ը ներկայացնում է տարբեր երկրներում Սուրբ Ծնունդը տոնելու արտասովոր ձևեր:
Ճապոնիա
Ճապոնիայում կա քրիստոնեկան ավանդույթ՝ ուղևորություն դեպի KFC: 1974 թվականին երկրում ռեստորանների ցանցը սկսել է Kentucky for Christmas մարկետինգային արշավը, ինչի արդյունքում ցանցի կողմից առաջարկվող տապակած ճուտը Սուրբ Ծննդին մեծ ժողովրդականություն է սկսել վայելել ճապոնացիների շրջանում:
Շվեդիա
Շվեդիայի Եվլե (Gävle) քաղաքում, ըստ ավանդույթի, պատաստում են 30 ֆուտ բարձրությամբ հսկա ծղոտե այծ, որը դարեր շարունակ Շվեդիայում եղելէ Սուրբ Ծննդի խորհրդանիշը:
Հնդկաստան
Քրիստոնյաները Հնդկաստանում կազմում են բնակչության 2 տոկոսը՝ 24 մլն մարդ: Շոգ եղանակին մշտադալար եղևնու պակաս է զգացվում, այդ պատճառով էլ շատերը զարդարում են բանանի և մանգոյի ծառերը: Քրիստոնյաները հիմնականում կենտրոնացած են հարավում: Նրանք տոնին տանիքին նավթի լամպեր են վառում:
Ուկրաինա
Ուկրաինայում տոնածառերը զարդարում են սարդոստայնով: Ավանդույթը գալիս է ժողովրդական հեքիաթից, համաձայն որի՝ աղքատ այրու ընտանիքը գումար չի ունենում տոնածառը զարդարելու համար: Սարդը տոնի նախօրեին ցանց է գործում տոնածառի շուրջ, և երբ առավոտյան արևի շողեր ընկնում են դրա վրա, այն սկսում է փայլել:
Իսլանդիա
Այստեղ պարտադիր է տոները դիմավորել նոր հագուստով, քանի որ ավանդական Yule կատուն կահաբեկի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն տոնին լինել հին հագուստով:
Իտալիա
Միայն Իտալիայում է, որ երեխաներին նվերներ են բերում կախարդները: