2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:
Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:
Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Վիգեն Սարգսյան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահ (կատու)– Գլխապտույտ հաջողություններով մեկնարկած շան տարին կատվի համար անպատկերացնելի վատ վերջաբան ունեցավ: Փառքը, այլոց հաշվին ինքնադրսեւորվելու հնարքները, շատերի կարիերան խարդավանքներով կործանելը բերեց ձեր դեմ այն, ինչ ցանել էիք: Բոլոր դռները հերթով սկսեցին փակվել ձեր դեմ: Մարդատյացությունը վերջնականապես կործանեց ձեր քաղաքական ու պաշտոնական ապագան:
Ձեզ ուրիշ ոչինչ չի մնացել անելու, քան երբեմն միայն խոսելը, որն էլ որեւէ մեկի համար այլեւս հետաքրքիր չի լինելու՝ բացի մի քանի թիմակիցներից: Աստղերը հուշում են կորել ասպարեզից, մոռացության մատնել ձեզ, զբաղվել ընտանեկան հարցերով, մինչեւ տիեզերքը կթուլատրի ձեզ կրկին ինքնադրսեւորվել:
Գուշակեց Նատալյա Պողոսյանը