Աստղերը հուշում են 2019 նվիրել ընտանեկան խնդիրների կարգավորմանը. աստղագուշակ Գագիկ Հարությունյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Գագիկ Հարությունյան՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ձուկ)– Հավերժ պաշտոնյա լինելու մղումը 2019 թվականին չի ունենա սպասված հաջողությունը: Թեեւ նախկինում գրված բոլոր օրենքները հարմարեցվել էին ձեր հագով, սակայն, այնուամենայնիվ, դրանք վայելելու ժամանակ դժվար թե ունենաք: 2019 հագեցած կլինի մասնագիտական դժվարություններով ու չստացված խարդավանքներով: Համակարգում չընկալված լինելու իրողությունը կամաց կամաց նաեւ դուք կընդունեք: Աստղերը հուշում են 2019 նվիրել ընտանեկան խնդիրների կարգավորմանը եւ շատ ժամանակ անցկացնել թոռների ու ծոռների հետ:




Լրահոս