Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ գալիք տարում բալիկս բարեհաջող գա. Անի Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից Ամանոր է, եւ ժամանակն է  հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք  2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից  եւ ինչ սպասել 2019 թվականից: «Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ  համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների  մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները:

Անի Ղազարյան` դերասանուհի         

Ամանորն ինձ մոտ ասոցացվում է նոր երազանքների, նպատակների ու  պայծառ, լուսավոր մտքերի հետ:  2018-ն ինձ համար մասնագիտական վերելքի, հաջողություններով, ձեռքբերումներով լի երջանիկ  տարի էր: Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ գալիք տարում բալիկս բարեհաջող գա, հասնի մեզ եւ իր ծնունդով խնդություն պարգեւի մեր ընտանիքին: Ցանկանում եմ նաեւ, որ  գալիք տարում  կարողանամ գործնականը համատեղել անձնականիս հետ: Աստծուց խնդրում եմ, որ 2019-ը բոլորիս համար խաղաղ տարի լինի, սահմանում հանգիստ լինի, մնացած ամեն բան կարող ենք ձեռք բերել:




Լրահոս