Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –
Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների
համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն