
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ ArmLur.am-ը հայտնել էր, որ դատախազը դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ է հայտնելու:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, թե դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 14։00-ին։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: