Հունվարի 11-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության խմբի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
Թեման՝ Ստորագրահավաք՝ ժողովրդի կողմից Սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակով: Նախաձեռնությունն արդեն գրանցված է ԿԸՀ-ում:
***
Հունվարի 11-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:
Թեմա՝ նախորդ տարեվերջին մեծ թվով հնդիկներ են ներգաղթել Հայաստան՝ որպես էժան աշխատուժ: Խնդրահարույց է արդյոք մեզ համար Հայաստանում նրանց ներկայությունը ժողովրդագրական առումով:
Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում
նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ
Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին:
***
12.15 Բրազիլիայի հրապարակից մեկնարկելու է ավտոներկրողների բողոքի ակցիան՝ «Ավտոներկրողներն ընդդեմ ՊԵԿ-ի և
ընդդեմ Դավիթ Անանյանի» կարգախոսով։ Ցուցարարները ավտոշարասյունով շարժվելու են դեպի կառավարության շենք՝ այնտեղ
ակցիան շարունակելու և իրենց պահանջները ներկայացնելու նպատակով։
Հարցերի դեպքում դիմել Տիգրան Հովհաննիսյանին
044858080 հեռախոսահամարով
***
13:00 «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ պետական
վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ասուլիսը:
***
12:00 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելությունը տեղի
կունենա հունվարի 11-ին` ժամը 12:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում:
***
12:00 Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:
***
12:00 «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «Միգրացիայի հնդկական թնջուկը. նոր հնարավորություն տնտեսության համա՞ր, թե՞ մարտահրավեր աշխատաշուկային» թեմայով:
Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ ԱՂԱՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ազգագրագետ, մշակութային մարդաբան
ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆ, փորձագետ
ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ