ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող «Պարալլելս» ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին այցելել է նաեւ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նշենք, որ Հ. Գալստյանը 10-րդ օրն է` Մատենադարանի դիմաց հացադուլ է անում` իշխանություններից, մասնավորապես ՀՀ ազգային կինոկենտրոնից եւ Մշակույթի նախարարությունից պահանջելով վերահաստատել նախկինում իր հետ կնքված պայմանագիրը: Խոսքը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի մասին է, որը պետք է 2019թ. մեծ էկրան բարձրանար:

 

 

 

ՀԱՐՑ. Մայրս իր անունով ավանդ է ունեցել: Նա մահացել է: Խնդրում եմ ասել` որպես ժառանգ կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:

Սերիկ Մանուչարյան (Արարատի մարզ, գյուղ Նորաշեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուչարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` փոխհատուցում ստանալու համար ավանդատուների տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե ավանդատուն մահացել է: Ելնելով վերը նշվածից` դիմումատուն չի կարող ձեռք բերել մահացած մոր անունով ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ փոխհատուցման գործընթացը կարգավորող իրավական ակտերում բացառություններ սահմանված չեն:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ՍՊ-ն գույք է օտարում, ապա դրա վաճառքից գոյացած գումարից ի՞նչ հարկեր պետք է վճարել եւ ինչքա՞ն, այսինքն` ինչպե՞ս է հաշվարկվում` որքան պետք է վճարել:

Արման Հայրապետյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ ԱԱՀ վճարողները հաշվետու ամսվա համար մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված, օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների եւ օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը եւ ներկայացնում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ,
2) օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար շահութահարկով հարկման բազա է համարվում հարկվող շահույթը, որը որոշվում է որպես օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի եւ օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն, իսկ 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված են շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ռեզիդենտ շահութահարկ վճարողները հաշվետու տարվա արդյունքներով մինչեւ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետական բյուջե են վճարում շահութահարկի գումարները եւ ներկայացնում են շահութահարկի հաշվարկ:




Լրահոս