
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը գրառում է կատարել.
Սիրելի ընկերներ, գործընկերներ, լրագրողներ, այսօր նշանակվել եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական: Պատրաստ եմ լսելու Հայաստանի բոլոր հիվանդանոցներին վերաբերող բողոքները և առաջարկությունները: 12 տարի աշխատելով պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում՝ ներսից տիրապետում եմ իրավիճակին, բայց պետք է նաև ձեր օգնությունը համակարգն ավելի հասանելի ու հանրամատչելի դարձնելու համար: Հուսով եմ կունենանք թափանցիկ, բաց, ընկերական համագործակցություն: