Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ պետական գերատեսչությունները տոնական ընդունելություն են կազմակերպում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդունելություն էր կազմակերպել տարեվերջին, իսկ ահա Ազգային ժողովը որոշել է այն անցկացնել այս տարեսկզբին:
Եվ այսօր խորհրդարանում տեղի կունենա տոնական ընդունելություն: Սակայն ուշագրավն այն է, որ չնայած երեկ նորընտիր խորհրդարանի պատգամավորները ստացան իրենց մանդատները, սակայն այսօր ընդունելությունն անց է կացնելու Արա Բաբլոյանը, քանի որ նոր ԱԺ-ի լիազորություններն ուժի մեջ են մտնում հունվարի 14-ից, և Արա Բաբլոյանը այժմ դեռ ԱԺ նախագահ է: Մշտապես այդ ընդունելություններին մասնակցում են այլ պատգամավորներ ևս: Եվ այսօր հետաքրքիր է, թե ՀՀԿ-ից ովքեր ներկա կլինեն: