![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/hratap154727178633651IMG_8208.jpg)
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա
– Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների
համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն