
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը՝ Մարտունու կողմից, դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն