
«Միլանի» ղեկավարությունն ընտրել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի հարձակվող Գոնսալո Իգուայինին: Արգենտինացի ֆուտբոլիստը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Չելսի»:
Football Italia-ն հաղորդում է, որ «Միլանի» դիտակետում «Ջենոայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկն է: «Միլանի» տնօրեններից Լեոնարդոն և Պաոլո Մալդինին թիմի հետ չեն մեկնել Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվենտուսի» հետ Սաուդյան Արաբիայում կայանալիք խաղին:
Լեոնարդոն և Մալդինին մտադիր են առաջիկա օրերին ձևակերպել Պյոնտեկի տեղափոխությունը: «Միլանը» պատրաստ է վարձակալել 23-ամյա լեհ ֆուտբոլիստին, քանի որ ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է «Միլանին» 40-50 միլիոն եվրոյից ավելի գումար վճարել տրանսֆերի համար, իսկ «Ջենոան» Պյոնտեկի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո: