
Ըստ ArmLur.am-ի հավաստի աղբյուրների` ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Ներկայացնենք վերջինիս աշխատանքային գործունեությունը.
2002–2003 թթ. – «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար
2003-2006 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ
2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական
2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար
2018թ. սեպտեմբերի 10-ին նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական
Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվելու «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։