Հունվարի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թ. դեկտեմբերի 18-ին միջգերատեսչական հանձնաժողովն ընդունեց հայ-բուլղար-գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի ֆինանսավորման մերժման անօրինականությունը։

Ի՞նչ փոխվեց մեկ ամիս անց: Իրականացվե՞ց արդյոք ֆինանսավորումը: Ե՞րբ են պլանավորում շարունակել նկարահանումները:

Ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմ պրոդակշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ին հացադուլ հայտարարեց` բողոք ելով իր ֆիլմի ֆինանսավորման դադարեցման եմ: Հացադուլը ռեժիսորը անցկացրեց Մատենադարանի մոտ տեղադրված վրանում, որտեղ նրա հետ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Նաև հացադուլի դադարեցման հորդորով ռեժիսորին դիմեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դեկտեմբերի 12-ին, Լիլիթ Մակունցի աշխատասենյակում Հ. Գալստյանը դադարեցրեց հացադուլը:

***

Հունվարի 18-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի ասուլիսը։
Թեման՝  « Հայաստանը պատրաստ է՝ հայկական արևը ռուսական գազի լավագույն այլընտրանք»։

Լրահոս