ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ուշագրավ առանձնահատկություն ունի: Դրանում ընդգրկված պատգամավորների մեծ մասը նախկինում եղել է լրագրող: Հանձնաժողովի նախագահն ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ԲՀԿ-աական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Ըստ մեր տեղեկությունների` ԼՀԿ-ից հանձնաժողովի փոխնագահ է լինելու մասնագիտությամբ լրագրող Անի Սամսոնյանը։ «Իմ քայլը» դաշինքը հանձնաժողովում ունենալու է 7 անդամ, որոնցից, նախնական տվյալներով, 4-ը լինելու են լրագրողներ։ Հանձնաժողովում կլինեն «Սիվիլնեթ» լրատվականից Սարգիս Խանդանյանը, 1in.am-ի նախկին լրագրող, հետո վարչապետի նախկին օգնական Արեն Մկրտչյանը, լրագրող Թագուհի Ղազարյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը։
Ի դեպ, այդ հանձնաժողովում սկզբում ցանկացել են ընդգրկվել նաեւ «Ազատության» նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն ու «Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, հետո նրանք փոխել են իրենց հանձնաժողովը: