Որքան է բենզինի գինն այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը` 420-ով:

«Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա: Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք` նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2.9 եւ 2.4 տոկոսով:




Լրահոս