Հունվարի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Քաղաքական նոր շրջանի մեկնարկ Հայաստանում. հայ հասարակության սպասումները նոր իշխանությունից» թեմայով:

Տեսակապին կմասնակցեն.

Մոսկվայում՝

պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը,

«Երկխոսություն» ՀԿ–ի նախագահ Յուրի Նավոյանը։

Երևանում՝

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը,

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը։

***

Հունվարի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ՝ ՀՀ նոր կառավարության ծրագրի համատեքստում:
****
Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ Մնացականյան-Մամեդյարով հանդպման հայտարարված արդյունքների և Ղարաբաղյան կարգավորման գործնթացում հնարավոր զարգացումների մասին:
***
Հունվարի 22-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամների ասուլիսը։
Թեման՝  «Ստեղծվել է   «Սպաների Համահայկական Միություն» -ը։  Կազմակերպության նպատակը և առաքելությունը, կազմակերպիչներն ու անդամները,  ծրագրերը,  գործառույթների շրջանակները, նորընտիր կառավարության հետ համագործակցության հնարավոր ուղիները»։
Բանախոսներն են՝
Վահան  Շիրխանյան –  «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի ղեկավար
Լևոն Ստեփանյան – Գնդապետ, «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամ
Էդուարդ Փոլատով – «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ,   «Սպաների Համահայկական Միություն» նախաձեռնող խմբի անդամ
Հրաչյա Արզումանյան –  Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար – Ստեփանակերտ (տեսակապով)
Նորադ Տեր-Գրիգորյանց – գնդապետ – Մոսկվա (տեսակապով)
Նարեկ Աբրահամյան – Բեյրութ (տեսակապով)
***




Լրահոս