ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարի ծրագիրը չիրականացավ. Վահան Արծրունին ընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվեց Բժշկական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունները: Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին` 21 կողմ ձայնով:

Մանրամասները` քիչ անց:

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախարարի դրածոներն են խորհրդում, հավաքվել են Ծաղկաձորում և քննարկել են թե ինչ անեն, որպեսզի տապալեն խորհրդի նիստը և փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելը:

Խորհրդավոր հանդիպմանը ներկա են եղել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, առողջապահության ենթակայության տակ գտնվող հիմնարկի ներկայացուցիչներ Դավիթ Պետրոսյանը, Լուսինե Քոչարյանը, Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաև իրենց նախագահի թեկնածու Էդուարդ Համբարձումյանը:




Լրահոս