ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է հրաժարվել գույքահարկի բարձրացման այս տարբերակից և զրոյից գործընթաց սկսել. Վահան Արծրունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 2-ին գույքահարկի բարձրացման թեման հեռավար քննարկվել էր ֆեյսբուքյան տիրույթում «Ես բնիկ եմ» անվանումով ֆլեշմոբ իրականացրած հանձնախմբի անդամների հետ: Ինչպես հայտնի է, ֆլեշմոբը մեկնարկել էր «Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, որը ենթադրում էր գույքահարկի բարձրացում: Ֆլեշմոբը նախաձեռնել էր երգահան Վահան Արծրունին, որին միացել էին բազմաթիվ մտավորականներ, որոնք սոցիալական ցանցի իրենց էջերում կիսվում էին «Ես բնիկ եմ եւ սա իմ քաղաքն է» կարգախոսով:

Նախաձեռնության արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել էր հեռավար քննարկել գույքահարկի թեման, ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներն ընդունել էին առաջարկը: Եվ ինչպես արդեն նշեցինք, քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Թե ինչ կտա քննարկումը, եւ ինչ քայլեր կլինեն հետագայում, ArmLur.am-ը փորձել է պարզել Վահան Արծրունուց:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան




Լրահոս