«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ ամփոփել ենք յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ Անդրադառնալով ԲՀԿ-ից ընդդիմադիր փոխնախագահ ընտրելու հարցին` նշեց, թե իրենց բերած տրամաբանության հետ կարող են համաձայնվել, կարող են ոչ և բերել հակափաստարկներ, ինչպես արել է Էդմոն Մարուքյանը։
«Մենք մնացինք մեր սկզբունքին։ Բայց ես շեշտեմ տիկին Թանդիլյանի ելույթը, երբ ինքը, ակնկալելով մեր քվեն, մեզ գրեթե անվանում էր կոճակ սեղմողներ։ Ինքն ասաց, որ սա կարող է լինել մեր առաջին և վերջին ընտրությունը։ Դա վիրավորանք էր քաղաքական մեծամասնության հասցեին, և նա չպետք է ակնկալեր մեր քվեն», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: