Հունվարի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին, ժամը 10:30-ին հրավիրում ենք առողջապահության նախարարություն` կոլեգիայի մեծ
դահլիճ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսին:

Նախարարը կամփոփի 2018 թվականին՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները և
կներկայացնի 2019 թվականի անելիքները:

***

Հունվարի 23-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ տնտեսական իրողությունների և զարգացման հեռանկարների շուրջ:

***

Հունվարի 23-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարՍտեփան Սաֆարյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց, զարգացումներ Ադրբեջանում:

***

Հունվարի 23-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսներիկառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

Թեման՝ Հանրային ֆինանսների կառավարումը և դրա վերահսկողությունը, պետական բյուջե, կառավարության կառուցվածքի փոփոխություն,հարկային քաղաքականություն:

***

Հունվարի 23-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների  ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝  «Ադրբեջանում օրերս տեղի ունեցող իրադարձությունները և հնարավոր զարգացումները։
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնք»-ի   ակտիվացման պատճառները և  նրանց գործողությունների հետևանքները ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլիի՝ Ղարաբաղը Ադրբեջանին զիջելու հայտարարությունը։
Իրանի ԶՈՒ  գլխավոր շտաբի պետի  հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու  մասին։
 Զոհրաբ  Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպուման արդյունքները։
Կանխատեսւմներ՝  հայ –ադրբեջանական  հարաբերությունների  զարգացման  գործընթացում»։




Լրահոս