Հունվարի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի (Բաղրամյան 59 շենք, 3-րդ հարկ, բջջ. 077-57-79-15), հյուրն է «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Թեման` Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի հետ կապված փաստաբանի հայտարարությունը:

***

Հունվարի 24-ին՝ ժամը 11:00–ին, Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտիի փող.1), տեղի կունենա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը:

***

Հունվարի 24-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հնարավոր որոշմանը:

Ասուլիսին կմասնակցեն սպանված երիտասարդի հայրը` հայտնի հայ կենսաքիմիկոս, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովը, զոհի ավագ քույրը՝ Ելենա Աղաջանովան և փաստաբան Ամրամ Մակինյանը:

1996 թվականին Մհեր Ենոքյանը մահապատժի դատապարտվեց, սակայն դատավճիռը չի իրագործվել. 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:




Լրահոս