ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը երբ է լրանում:
Հեղինե Հարությունյան (36 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, ըստ որի` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Ի դեպ, հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: