
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված Է համապատասխան եւ թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել Է դատավորը:
Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու եւ պատերազմ մղելու մեջ:
Նախկին նախագահն ինքը կտրականապես ժխտում Է իր մեղքը: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել Է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում Է Ռուսաստանում եւ ոչ մի անգամ ներկա չի եղել դատարանի նիստին: