Հունվարի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ժամը 14.30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 24) մեկնարկում է գիտական սեմինար, որի ընթացքում ողջույնի խոսքով և «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով գիտական զեկույցով
հանդես է գալու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Զեկուցումներ են ունենալու նաև Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և այլ ճանաչված գիտնականներ:

***

Հունվարի 26-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը կխոսի ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության նախագծի մասին, որով մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս «քարսիթ»-ի օգտագործումը պարտադիր է, ինչպես նաեւ կանդրադառնա  ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգին, մաքսատուրքերի չափերի փոփոխություններին, դրանց զուգորդված բողոքի ակցիաներին եւ Կառավարության փոխզիջումներին:

***

Հունվարի 26-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդկան հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի տարածաշրջանի հնարավոր զարգացումների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա քրդական հիմանխնդրին:

***

Հունվարի 26-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը կխոսի վերջին շրջանում նոր թափ ստացած` Արցախի հողերը Ադրբեջանին զիջելու մասին ռուս քաղաքագետ Ս.Տարասովի եւ այլոց հայտարարությունների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա այդ լուրերը շրջանառելու շարժառիթներին:




Լրահոս