ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` եթե հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, արդյոք եկամտային հարկի պարտավորությո՞ւն է առաջանում, թե՞ ոչ:
Կարինե Միրզոյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ մասնագիտական ու պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները:
Այսինքն` ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: