Դեղատներում հաճախ մասնագետներ չեն աշխատում. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը սկսել է հրապարակել նախորդ տարվա ընթացքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պալատն անցած տարվա հուլիսի 6-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացը: Նշենք, որ դեղատնային գործունեության լիցենզիաները տրամադրվում են Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ, որոնցից 3-ը` իրենց դիմումների համաձայն, 1-ը` վարչական վարույթի արդյունքում: Իսկ անցած տարի կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ` կրկին իրենց դիմումների համաձայն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում;




Լրահոս