Հունվարի 29-ին Հանրային դիվանագիտության կենտրոնը ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպում է «Հայ-իրանական հարաբերությունները գլոբալ մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում. նոր պայմաններ և հին մոտեցումներ» խորագրով քննարկում:
Քննարկման շրջանակներում փորձագետները կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վերլուծությանը նոր պայմաններում, դիտարկելով այն ինչպես ներքին փոփոխությունների, այնպես էլ համաշխարհային ուժերի վերադասավորումների համատեքստում:
Բանախոսներն են՝
Գոհար Իսկանդարյան, իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս
Վարուժան Գեղամյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ԱՐԴԻ հիմնադրամի համակարգող
Անժելա Էլիբեգովա, քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ
Վայրը՝ Հայ-Ռուսական համալսարան, ռեկտորատի դահլիճ
Ժամը՝ 12:00
***
Հունվարի 29-ին, ժ. 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ Երևան-Մոսկվա՝ «Իրավիճակ Ռուսաստանի հացահատիկի շուկայում. բերքի սպասումներ և գներ» թեմայով:
Տեսակամրջին կմասնակցի Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին: Կշոշափվեն հացահատիկի շուկայում ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև արտահանմանը և տեղափոխման վերաբերող հարցեր:
***
Հունվարի 29-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` «Հայաստանի քաղաքական գործընթացների վերլուծությունը» թեմայով:
Ասուլիսի ընթացքում կարծարծվեն ներքին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:
***
Սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Հ.Յ.Դ. Բյուրոյի Երևանյան գրասենյակի ժողովասրահում (Մհեր Մկրտչյան 12/1, 2-րդ հարկ) տեղի կունենա Հ.Յ.Դաշնակցության նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ անդրադարձ կկատարվի Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկված հարցերին, հիմնական որոշումներին և կուսակցության առաջիկա գործունեությանը:
***
Հունվարի 29-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը, կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Թեման՝ Ահազանգ՝ ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով, ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքերի կոպիտ խախտումներ՝ նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների: