Հունվարի 29-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին Հանրային դիվանագիտության կենտրոնը ՀՌՀ Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպում է «Հայ-իրանական հարաբերությունները գլոբալ մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում. նոր պայմաններ և հին մոտեցումներ» խորագրով քննարկում:

Քննարկման շրջանակներում փորձագետները կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վերլուծությանը նոր պայմաններում, դիտարկելով այն ինչպես ներքին փոփոխությունների, այնպես էլ համաշխարհային ուժերի վերադասավորումների համատեքստում:

Բանախոսներն են՝

Գոհար Իսկանդարյան, իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս

Վարուժան Գեղամյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ԱՐԴԻ հիմնադրամի համակարգող

Անժելա Էլիբեգովա, քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ

Վայրը՝ Հայ-Ռուսական համալսարան, ռեկտորատի դահլիճ

Ժամը՝ 12:00

***

Հունվարի 29-ին, ժամը` 13:00-ին, «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբի (հասցե` Բաղրամյան 59, 3-րդ հարկ, հեռ` 077-57-79-15) հյուրերն են` Սոս Սարգսյանի անվանՀամազգային թատրոնի տնօրեն` ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, գեղարվեստական ղեկավար ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ թատրոնի դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
ԹԵՄԱՆ` Բանախոսների հուշերի հիման վրա բեմադրվել է «Պատերազմի գենեզիա» Արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ներկայացում: Ասուլիսիններկա լրագրողները կստանան ներկայացման հրավիրատոմսեր:
***

Հունվարի 29-ին, ժ. 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ Երևան-Մոսկվա՝ «Իրավիճակ Ռուսաստանի հացահատիկի շուկայում. բերքի սպասումներ և գներ» թեմայով:

Տեսակամրջին կմասնակցի Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկին: Կշոշափվեն հացահատիկի շուկայում ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև արտահանմանը և տեղափոխման վերաբերող հարցեր:

***

Հունվարի 29-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` «Հայաստանի քաղաքական գործընթացների վերլուծությունը» թեմայով:

Ասուլիսի ընթացքում կարծարծվեն ներքին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:

***

Սույն թվականի հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Հ.Յ.Դ. Բյուրոյի Երևանյան գրասենյակի ժողովասրահում (Մհեր Մկրտչյան 12/1, 2-րդ հարկ) տեղի կունենա Հ.Յ.Դաշնակցության նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ անդրադարձ կկատարվի Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկված հարցերին, հիմնական որոշումներին և կուսակցության առաջիկա գործունեությանը:

***

Հունվարի 29-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են հասարակական-քաղաքական գործիչ  Սարգիս  Տեր-Եսայանը, կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Թեման՝ Ահազանգ՝ ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով,  ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքերի կոպիտ խախտումներ՝ նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:




Լրահոս