Արթուր Աբրահամը շնորհավորել է Բանակի տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ մեզ համար կարեւոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: 1999-2001 թվականներին ինքս ծառայել եմ Հայոց բանակում՝ Երեւանի մարզական վաշտում: Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայոց հաղթանակած բանակի զինվորն եմ եղել, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ բանակում: Մաղթում եմ ամենակարևորը՝ ուժ եւ խաղաղություն…Շնորհավո՛ր բոլորիս տոնը»,- գրել է Աբրահամը:




Լրահոս