ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պաշտպանել ենք արդարադատությունը, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին․ Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին երկու կողմերում էլ մեղավորներ կան։ Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեջ ակնհայտ քաղաքական դրդապատճառներ է տեսնում, քանի որ ամեն ինչ արվում է քաղաքական ենթատեքստով։

«Դեռ պետք է ապացուցվի՝ սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ։ Թող տասը զոհերի մեղավորներին գտնեն: Մենք պաշտպանել ենք արդարադատությունը, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Մեզ մոտ մտահոգություններ կան երկրում արդարադատություն իրականացնելու շուրջ», – նշեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս