Հարց քաղաքացիներից` պետական մարմինների ու կազմակերպությունների վրա է տարածվում սոցիալական փաթեթի ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ կոնկրետ նշել, թե որ պետական մարմինների ու կազմակերպությունների վրա է տարածվում սոցիալական փաթեթի ծառայությունը:

Արմինե Պապոյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ: Այն մասնավորապես ներդրվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների) հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց համար.

1) ՀՀ Նախագահի աշխատակազմում;

2) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում;

3) ՀՀ կառավարության աշխատակազմում;

4) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում;

5) ՀՀ նախարարությունների աշխատակազմերում;

6) ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների աշխատակազմերում;

7) ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում;

8) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում;

9) ՀՀ դատական դեպարտամենտում;

10) ՀՀ դատախազության աշխատակազմում;

11) ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում;

12) ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում;

13) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ վերոնշյալ պետական մարմինների եւ կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության եւ գիտության ոլորտների պետական կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, սույն կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերում նշված հաստատություններում չաշխատող, ՀՀ-ում մշտապես բնակվող, ԽՍՀՄ եւ ՀՀ «Ժողովրդական» կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի, ինչպես նաեւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս